Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի նախագահն ստորագրել է զինված պաշտպանությանն աշխարհազորի մասնակցության օրինագիծը

Արցախի նախագահն ստորագրել է զինված պաշտպանությանն աշխարհազորի 
մասնակցության օրինագիծը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է «Պաշտպանության մասին» ԱՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Խորհրդարանի կողմից հոկտեմբերի 13-ին միաձայն ընդունված օրենքի նախագիծը: Այն Ազգային ժողովին է ներկայացվել Արցախի նախագահի նախաձեռնությամբ և կկանոնակարգի հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով աշխարհազորի մասնակցությունը:

«Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ստեղծված պատերազմական իրավիճակից և նպատակ ունի Պաշտպանության բանակի հետ մեկտեղ էլ ավելի ամրապնդելու մեր սահմանների պաշտպանությունը: Թշնամու կողմից մեր դեմ սանձազերծված պատերազմում մասնակցում են ինչպես Թուրքիան, այնպես էլ հազարավոր վարձկան-ահաբեկիչներ: Հայրենական սուրբ պատերազմի այս վճռորոշ պահին ևս մեկ անգամ դիմում եմ մեր ժողովրդին համախմբվելու և ներդնելու բոլոր ջանքերը վերջնական հաղթանակի հասնելու համար: Թշնամու ողնաշարը ջարդելու և մեր սահմաններից հետ մղելու համար յուրաքանչյուրիդ անհատական մասնակցությունը կարևոր է: Մենք հաղթելու ենք և գալիք սերունդների համար ապահովելու ենք սեփական հողում և հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու ապագան: Ի գործ…»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Արցախի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]