Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անչափ սիրում եմ հայերին. բրիտանացի դաշնակահարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

Անչափ սիրում եմ հայերին. բրիտանացի դաշնակահարն իր աջակցությունն է հայտնել 
Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, դաշնակահար Էշլի Վոսը անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ռազմական գործողություններին՝ ընդգծելով, որ աջակցում է Հայաստանին ու հայերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա համացանցում տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ անչափ շատ է սիրում Հայաստանն ու հայերին:

«Ես կցանկանայի աջակցությունս հղել Հայաստանին։ Մի երկիր, որն արդեն երկար տարիներ է՝ անչափ շատ եմ սիրում պատմության, մշակույթի, գեղեցկության համար, բայց ամենից առավել՝ մարդկանց համար, ովքեր աննկարագրելի ու շռայլորեն ջերմ են։ Առասպելական մարդիկ, որոնք բնակչության փոքր թվով հսկայական ներդրում են արել աշխարհում։ Մարդիկ, ովքեր սարսափելի տառապանքների միջով են անցել անցյալում։

Ես անսահման տխուր եմ Հայաստանում տեղի ունցող բռնության սրացման համար:

Բոլորին ուղարկում եմ սերս ու հիացմունքս և հույսս, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորի խաղաղ ճանապարհով»,- նշել է դաշնակահարը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]