Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետը նոր նշանակում է արել

Վարչապետը նոր նշանակում է արել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Երիցյանին նշանակել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: «Արմենպրես»-ի փոխանմամբ, վարչապետի որոշումը տեղադրվել է կառավարության պաշտոնական կայքում:  

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11.1-ին և 11.3-րդ կետերը՝

Գագիկ Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը»,-ասված է որոշման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]