Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը 400 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ՊԵԿ-ը 400 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 400 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՊԵԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջում:

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին: Այս անգամ hիմնադրամի հաշվեհամարին ՊԵԿ-ը փոխանցում է 400 մլն ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից փոխանցվել էր 30 մլն դրամ»,- ասված է գրառման մեջ:

ՊԵԿ-ը կոչ է անում բոլորին ուժերի ներածին չափով սատար կանգնել մեր հայրենիքին, բանակին, զինվորին և մասնակիցը դառնալ այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին:

«Այսօր մենք միասնական ենք առավել քան երբևէ, և յուրաքանչյուրս պետք է գիտակցենք այս գործի կարևորությունը, նշանակությունը և դերը հայկական երկու Հանրապետությունների անկախության և անվտանգության համար: Փա՛ռք հայ զինվորներին, փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, փա՛ռք Արցախի Հանրապետությանը»,- նշված է հայտարարությունում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 101 մլն ԱՄՆ դոլարի շեմը:

Հիմնադրամին գումար է նվիրաբերում աշխարհասփյուռ հայությունը: Միացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը (1 ԱՄՆ դոլար), ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը (250 հազար ԱՄՆ դոլար), ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանի ընտանիքը (250 հազար դոլար) և այլք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]