Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լոնդոնում հայ համայնքը ցույց է անցկացրել Թուրքիային և Ադրբեջանին կանգնեցնելու պահանջով

Լոնդոնում հայ համայնքը ցույց է անցկացրել Թուրքիային և Ադրբեջանին կանգնեցնելու 
պահանջով

ԵՐԵՎԱՆ,11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել՝պահանջելով կանգնեցնել Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և դրան Թուրքիայի միջամտությունը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության հայ համայնքային խորհրդի նախագահ Արմանդ Աբրամյանը:

«Բողոքի ակցիան ընթանում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նստավայրի դիմաց: Այն ուղղված էր Մեծ Բրիտանիայի կառավարության վրա ճնշում գործադրելուն, որպեսզի այն օգտագործի իր ազդեցությունը` Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և խաղաղ բանակցությունների սեղան վերադարձնելու համար, ինչպես նաև դադարեցնելու հակամարտությանը Թուրքիայի միջամտությունները»,- ասաց Աբրամյանը:

Բողոքի ակցիան կազմակերպվել էր Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի, Արտակարգ իրավիճակների հայ համայնքային հանձնախմբի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայկական եկեղեցիների թեմերի և ավելի քան 24 ակտիվ կազմակերպություններից բաղկացած հանձնախմբի կողմից: Ակցիային մասնակցել է ավելի քան 600 մարդ, որոնց թվում եղել են նաև օտարերկրացիներ:

Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում, որոնց ընթացքում մասնակիցները պահանջում են դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, Ադրբեջանին աջակցող Թուրքիային, ինչպես նաև պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]