1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանը փորձում է ստեղծել Օսմանյան խալիֆայության նման մի բան. Նոամ Չոմսկին՝ Արցախի խնդրի մասին

Էրդողանը փորձում է ստեղծել Օսմանյան խալիֆայության նման մի բան. Նոամ Չոմսկին՝ 
Արցախի խնդրի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Փիլիսոփա, լեզվաբան և պատմաբան Նոամ Չոմսկին անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախի ուղղությամբ՝ մասնավորապես, նշելով, որ Էրդողանը փորձում է Թուրքիայում ստեղծել Օսմանյան խալիֆայություն, տարածել իր կշիռը, իսկ Իսրայելի համար միևնույն է, թե իր վաճառած զենքով ում կսպանեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, Նոամ Չոմսկին նման տեսակետ է հայտնել ԱՄՆ-ում գործող «Այլընտրանքային ռադիոյի» հիմնադիր և տնօրեն Դավիթ Բարսամյանի հետ զրույցում:

Պատմաբանը նկատել է, որ իրական ճգնաժամը սկսվել է այն ժամանակ, երբ Ադրբեջանը, անշուշտ, թուրքական աջակցությամբ, իսրայելական զենք է կիրառել: Եվ ադրբեջանական զինված ուժերը դրանցով սպանում են Լեռնային Ղարաբաղի հայերին:

«Էրդողանը Թուրքիայում հիմնականում փորձում է ստեղծել Օսմանյան խալիֆայության նման մի բան, իսկ ինքը՝ որպես խալիֆ, գերագույն առաջնորդ, իր կշիռը տարածել ամբողջ տարածքում և միաժամանակ ոչնչացնել ժողովրդավարության մնացորդները Թուրքիայում: Իսրայելը հետաքրքրված է միայն զենքի վաճառքով: Նրանք վաճառում են ցանկացած մեկին՝ հաշվի չառնելով, թե ում են սպանելու դրանով»,- ասել է Նոամ Չոմսկին:

Նա նկատել է, որ բազմաթիվ չարագործ ուժեր կան ներգրավված, և կարելի է միայն հուսալ, որ կգործադրվեն միջազգային որոշակի ջանքեր՝ մեղմելու ոճրագործությունները և ագրեսիան՝ նախքան դա կվերծավի զանգվածային ջարդերի և, հնարավոր է, միջազգային պատերազմի:

Անդրադառնալով Բարսամյանի դիտարկմանը, որ Թուրքիան Սիրիայից ISIS-ի ջիհադական վարձկաններ է բերել՝ Ադրբեջանի հետ կռվելու ընդդեմ հայերի, նա նկատել է, որ դա միանգամայն  ճիշտ է: «Թուրքիան նույնն է անում նաև Լիբիայում, դա այն վայրերից մեկն է, որտեղ Էրդողանը փորձում է տարածել իր ուժը»,- նշել է Չոմսկին:

Նա նաև խոսել է Հայաստանում 2018-ին տեղի ունեցած իրական ժողովրդավարական հեղափոխության մասին: Պատմաբանը շեշտել է, որ պետք է միջազգային լուրջ ջանքեր գործադրվեն՝ ներկայիս ագրեսիան դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի խճճված խնդիրը լուծելու նպատակով ինչ-որ միջոց գտնելու համար: «Դա հեշտ լուծելի չէ, բայց ողջամիտ բանակցությունների միջոցով կարող է լինել հնարավոր արդյունք»,- եզրափակել է նա:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]