Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում հանուն Արցախի անցկացված հեռուստամարաթոնին հայտարարվել է 30.5 մլն դոլարի հասույթ

ԱՄՆ-ում հանուն Արցախի անցկացված հեռուստամարաթոնին հայտարարվել է 30.5 մլն 
դոլարի հասույթ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանուն Արցախի աջակցության ԱՄՆ-ում կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու նպատակով կատարվել է ավելի քան 30 մլն դոլարի նվիրատվության խոստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք «ArmeniaFund»-ի «Ֆեյսբուք»-ի էջից: Շուրջ 12 ժամ տևած առցանց դրամահավաքի շրջանակում կատարվել է 30 մլն 523 հազար 692 ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը պարզաբանել է, որ արդյունքները կամփոփվեն մոտակա օրերին,և միայն դրանից հետո կավելացվեն հիմնադրամի կայքի հաշվիչում։ 

«Լոս Անջելեսում կայացած «Armenia Aid» դրամահավաքի արդյունքում հայտարարվեց 30.5 միլիոն դոլարի հասույթ, որն ի վերջո ուղղվելու է Լոս Անջելեսում տեղակայված «Armenia Fund»-ի բանկային հաշիվներին։ Հետագայում տարակարծություններից խուսափելու համար, խնդրում եմ հաշվի առնել, որ այդ թիվը ներառում է այդ պահին հավաքագրված կանխիկ դրամական միջոցները, արժեթղթերը, բանկային չեկերը, բանկային փոխանցումները, առցանց վճարումները և ամենակարևորը՝ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ։ Վերջիններս կարող են և ամբողջությամբ չնյութականցվել ու այդպես էլ մնալ խոստում։ Սա է ընդհանրապես ցանկացած դրամահավաքի տրամաբանությունը»,-նշել է նա:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում կայքի հաշվիչում մինչ այս պահը հավաքագրվել է ավելի քան 93 մլն ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]