Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր պայթած չլինեն. Արցախի նախագահ

Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր պայթած չլինեն. Արցախի 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Ադրբեջանը իբր ռազմական օբյեկտների հարվածելու անվան տակ տարբեր տեսակի զինատեսակներ է կիրառում Արցախի խաղաղ բնակչության դեմ:

«Ի՞նչ է օգտագործվում խաղաղ բնակչության դեմ. «Սմերչ» «Պոլոնեզ», հրթիռային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ենթակառուցվածքների կամ զինվորական օբյեկտների անվան տակ Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել: Հարվածել են նաև Շուշիի եկեղեցուն, որը որևէ բարոյական հարթության մեջ չի տեղավորվում, որի շրջապատում որևէ ռազմական օբյեկտ կամ ենթակառուցվածքային օբյեկտ չկա»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ոտնահարվում են համամարդկային արժեքները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,- նշվել է հայտարարության մեջ։

Նորայր Շողիկյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]