Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանցիները Հադրութում տանը սպանել են մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն

Ադրբեջանցիները Հադրութում տանը սպանել են մորը և նրա հաշմանդամություն 
ունեցող որդուն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը առավոտյան Հադրութում տանը սպանել է երկու բնակչի` մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բելգարյանը:

«Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հստակ տեղեկություններ է ստացել, որ առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ այդ խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն: Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով:

Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ պահանջում եմ միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում»,- գրել է Բեգլարյանը:

Ներկայումս Հադրութ քաղաքը Արցախի ՊԲ վերահսկողության տակ է: 

Ադրբեջանական բանակը ռազմական հանցագործություն է կատարել նաև 2016թ-ի Ապրիլյան պատերազմի ընթացքում: Ադրբեջանական զորամիավորումները գյուղում գնդակահարել էին Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել էին նաեւ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]