Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արցախի նախագահը բարձր է գնահատել Հադրութում հակառակորդի դեմ կռվող զինծառայողների մարտական ոգին

Արցախի նախագահը բարձր է գնահատել Հադրութում հակառակորդի դեմ կռվող 
զինծառայողների մարտական ոգին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահը Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Հադրութում թշնամու դիվերսիոն ներթափանցման ուժերի դեմ պայքարող զինծառայողների մարտական ոգին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում:

«Ի դեպ, տեղում պատահաբար հանդիպեցի նաև արցախյան առաջին պատերազմի մեր լեգենդար հրամանատարներից մեկին, ով պատերազմի լուրն առնելուն պես Միացյալ նահանգներից շտապել է Արցախ: Մենք մեր հողի համար ենք կանգնում, իսկ այդ ընթացքն անկասելի է: Փա՛ռք հայ ժողովրդին, որ հավերժ պետք է ապրի ու արարի իր հայրենի հողում»,- գրել է Հարությունյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ՝ նշելով, որ Պաշտպանության բանակը շարունակում է խմբի ոչնչացման գործողությունը:

«Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով»,-ասված էր Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ իրավիճակը լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]