Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստեփանակերտում սեպտեմբերի 27-ից սկսած գտնվել է մոտ 180 կասետային ռումբ

Ստեփանակերտում սեպտեմբերի 27-ից սկսած գտնվել է մոտ 180 կասետային ռումբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը Ստեփանակերտի տարբեր փողոցներում, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի հարակից տարածքներում շարունակում են որոնել և տեղում վնասազերծել հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, առաջիկա օրերին այդ աշխատանքները կշարունակվեն նաև շրջաններում:

Սեպտեմբերի 27-ից սկսած արդեն իսկ գտնվել է մոտ 180 կասետային ռումբ, որոնց մի մասը բնակիչներն են նկատել և արձագանքել: Սակրավորները ոչնչացրել են տեղում:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է պայթուցիկ նյութերի, ականների, ինչպես նաև գնդիկաբեկորային արկերի ու կասետային ռումբերի հանդիպելիս՝ ձեռք չտալ: Անհապաղ զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101,112 հեռախոսահամարներով:

Չպայթած զինամթերքը երկար ժամանակ քաղաքացիական բնակչության շրջանում մեծ վտանգ է ներկայացնելու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]