Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գերմանիայում մեկ օրում 4 721 մարդ Է վարակվել կորոնավիրուսով. դա առավելագույնն Է ապրիլի 18-ից ի վեր

Գերմանիայում մեկ օրում 4 721 մարդ Է վարակվել կորոնավիրուսով. դա առավելագույնն Է ապրիլի 18-ից ի վեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրը նոր տիպի կորոնավիրուս Է հայտնաբերվել Գերմանիայի 4 721 բնակչի մոտ. դա առավելագույն ցուցանիշն Է ապրիլի 18-ից ի վեր: Ինչպես հոկտեմբերի 8-ին հայտնել Է Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI, ենթարկվում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը), կորոնավիրուսով վարակման հետեւանքներից մեկ օրում մահացել Է 15 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամբողջ ժամանակ վարակ Է հայտնաբերվել Գերմանիայի 319 381 բնակչի մոտ, հետեւանքներից մահացել Է 9 604 մարդ: Գերմանիայում աճի ամենաբարձր տեմպերն արձանագրվել են մարտի վերջին եւ ապրիլի սկզբին՝ օրական ավելի քան 6 հազար ախտահարված: Այնուհետեւ վիճակագրությունն սկսել Է կրճատվել, եւ արդեն մայիսին մտցված սահմափակումներն սկսել են վերացնել: Հուլիսից վարակվածների թիվը վերստին սկսել Է աճել: Գլխավոր պատճառներից մեկն ընդհատակյա երեկույթներն են, սոցիալական հեռավորության կանոններ չպահպանելը բարերում եւ մասնավոր միջոցառումների ժամանակ: Աճը նաեւ բացատրվում Է այն հանգամանքով, որ Գերմանիայում այժմ ավելի շատ թեստեր են անում՝ շաբաթան շուրջ 1 միլիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]