Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ադրբեջանն իր գործողությունների հետևանքները գիտակցելով է գնացել բանակցությունների. քաղաքագետ

Ադրբեջանն իր գործողությունների հետևանքները գիտակցելով է գնացել 
բանակցությունների. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Թևան Պողոսյանի համոզմամբ՝ հայկական բանակը, նաև դիվանագիտությունը ստիպել են Ադրբեջանին գիտակցել իր սանձազերծած գործողությունների հետևանքները և ի վերջո գնալ բանակցությունների:

«Ադրբեջանը փաստացի ասում էր, որ չի գնա հրադադարի, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն եկել Արցախից, բայց փաստացի համաձայնել է հրադադարի: Այս ամենը փաստում է, որ Ադրբեջանի քայլերը սկզբնական խոսքերի հետ ոչ մի աղերս չունեն: Վստահ եմ, որ ի սկզբանե մեր բանակը, մեր զինվորը, և դրանից հետո էլ դիվանագիտությունը, կարողացել են այնպիսի իրավիճակներ ձևավորել Ադրբեջանի համար, որ նրանք լավ գիտակցելով հետևանքները՝ գնացել են բանակցությունների»,- այս մասին Պողոսյանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Նա նաև հավելեց, որ չնայած կրակի դադարեցման մասին համաձայնությանը, միևնույնն է պետք է չկորցնել զգոնությունը:

Քաղաքագետի խոսքով՝ հակառակորդը նույնիսկ հումանիտար նպատակով հրադադարի ընթացքում կփորձի վերադասավորել իր ուժերը, գուցե նոր սպառազինություն ձեռք բերել: «Իմ պատկերացմամբ՝ Ադրբեջանը կրկին փորձելու է գնալ սրացումների: Մենք պետք է այս ժամանակը ճիշտ օգտագործենք, ուժերը հավաքենք, վերադասավորենք, համապատասխան բացերն էլ կարողանանք լրացնել»,- նշեց Պողոսյանը: 

Ըստ պայմանավորվածության հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ է մտել Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Այն ձեռք էր բերվել Մոսկվայում հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած քննարկումների արդյունքում և արձանագրվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ հայտարարությամբ: Հայտնի է, որ անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]