Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը հույս ունի, որ Մնացականյանի և Բայրամովի հանդիպումը կբերի ռազմական գործողությունների դադարեցման

ՄԱԿ-ը հույս ունի, որ Մնացականյանի և Բայրամովի հանդիպումը կբերի ռազմական 
գործողությունների դադարեցման

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ  նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կբերի ռազմական գործողությունների դադարեցման: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք ամեն կերպ ողջունում ենք այդ ջանքերը և այսօրվա հանդիպումը: Հույս ունենք, որ այն նախ և առաջ կբերի ռազմական գործողությունների դադարեցման»,- ասել է Դյուժարիկը:

Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը  Մոսկվայում շարունակվում է արդեն մի քանի ժամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]