Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կաթնառատում հիվանդացության պատճառ դարձած ջրատարի ավազանի մաքրումն ու ախտահանումն ավարտվել է

Կաթնառատում հիվանդացության պատճառ դարձած ջրատարի ավազանի մաքրումն ու 
ախտահանումն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարել են երկրորդ աշխատանքային այցը Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայր՝ ջրատարների՝ բարձրադիր վայրում գտնվող օրվա կարգավորիչ ջրավազանները զննելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, ուսումնասիրվել է Տաշիր խոշորացված համայնքի ղեկավարին ԱԱՏՄ ղեկավարի  հղած հանձնարարագրի համաձայն Կաթնառատ գյուղի ջրամատակարարումը դադարեցնելու եւ բնակչությանն անվտանգ ջուր ապահովելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքը։

ԱԱՏՄ աշխատակիցները տեղում ծանոթացել են կատարված աշխատանքների ընթացքին, որի շրջանակում արդեն ավարտին են հասցվել նշված բնակավայրին խմելու ջուր մատակարարող Կաթնաղբյուրի ջրատարի օրվա կարգավորիչ ավազանի մաքրման եւ ախտահանման աշխատանքները։

«Ներկա պահին խմելու ջրի մատարարումը դադարեցված է գյուղում։ Այն կվերականգնվի ջրի լաբորատոր փորձաքննության արդյունքները ստանալուց հետո միայն, երբ վերջնականապես կբացառվեն ջրի որակի շեղումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԱՏՄ ղեկավարի կարգադրագիրը ստանալուց հետո Տաշիր համայնքի ղեկավարությունն անհապաղ քայլեր է ձեռնարկել։
Ձեռնարկված քայլերի եւ ընթացիկ միջոցառումների մասին գրությամբ տեղեկացվել է նաեւ Լոռու մարզպետը։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 9-ի ժամը 11-ի դրությամբ, հայտնաբերվել է աղիքային հիվանդության ևս 28 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 73 է, որից 64-ը հոսպիտալացված են, մնացած 9-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ:

Ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով` մինչև ջրամատակարարման համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը: Մանրէաբանական հետազոտության նպատակով վերցված ջրի 12 նմուշից 7-ում հայտնաբերվել է շեղում, պացիենտներից վերցված 64 նմուշից 10-ում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]