Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի գործարարները ԵԱՏՀ նախարարներին ներկայացրին ԵԱՏՄ-ում բիզնեսի համար առկա խնդիրները

Հայաստանի գործարարները ԵԱՏՀ նախարարներին ներկայացրին ԵԱՏՄ-ում բիզնեսի 
համար առկա խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներն  ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարները քննարկեցին ԵԱՏՄ-ում բիզնեսի համար առկա խնդիրները՝ կապված ապրանքների արտահանման և այլ հարցերի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցեցին ԵԱՏՀ պաշտոնյաներ:

«Մենք ԵԱՏՀ կոլեգիայի անդաներին խնդրել ենք այսօր ժամանակ հատկացնել մեզ և բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել այն բոլոր հարցերը, որոնք առկա են, և որոնց արդյունքում կարող են տրվել լուծումներ, պարզաբանումներ: Իսկ այն հարցերը, որոնք, հնարավոր է, չստանան իրենց լուծումները, գոնե կարձանագրվեն և պաշտոնապես կներկայացվեն հանձնաժողովին՝ կոնկրետ լուծումներ ստանալու համար»,- ասաց Վարոս Սիմոնյանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոն ներկայացրեց՝ աշխատում են փոխադարձ առրտրաշրջանառությունում խոչընդոտները վերացնելու, միասնական պահանջներ սահմանելու, շուկան անորակ ու վտանգավոր ապրանքներից պաշտպանելու և այլ ուղղություններով: «Պատրաստ ենք քննարկել հարցերը, որոնք բիզնեսը կբարձրացնի»,- ասաց նա:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նկատեց, որ միությունում բիզնեսի համար կան խնդիրներ, որոնք կապված են օրենսդրության հետ, կան նաև խնդիրներ, որոնք օրենքով կանոնակարգված են, սակայն դրանց կատարումը չի ապահովվում: «Խնդիրներ կան: Օրինակ՝ ԵԱՏՄ երկրների շրջանակում մտավոր սեփականության իրավունքը դեռևս բավականին վատ է պաշտպանվում: Ասենք՝ Ռուսաստանում կարող է գրանցվել բրենդ, որը  Հայաստանում արդեն գրանցված կա, ստացվում է, որ հայկական ապրանքը չի կարող արտահանվել, քանի որ այդ բրենդով չի կարող մտնել Ռուսաստան, ռուսական այդ ապրանքն էլ չի կարող բերվել Հայաստան»,- ասաց նա ու նշեց, որ մաքսակետերում էլ դեռ շատ խնդիրներ կան:

Հանդիպմանը մասնակցում են ԵԱՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնյովը, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ Տիմուր Ժակսիլիկովը, արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը, տեղեկատվաական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ Գեղամ Վարդանյանը և ԵԱՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոն:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]