Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ում համավարակի արդյունքում առևտրաշրջառությունն ըստ էության չի տուժել. ԵԱՏՀ նախարար

ԵԱՏՄ-ում համավարակի արդյունքում առևտրաշրջառությունն ըստ էության չի տուժել. 
ԵԱՏՀ նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում կորոնավիրուսի ճնգնաժամի պատճառով փոխադարձ առևտրաշրջանառությունը, ըստ էության, չի տուժել, Միությունն արժանապատվորեն է անցնում ճգնաժամի միջով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Արտակ Քամալյանը:

Նա տեղեկացրեց՝ քննարկել են այն որոշումները, որոնք ընդունել են համավարակի ժամանակ, և եկել են այն եզրահանագման, որ Միության բոլոր երկրները, Միությունն արժանապատվորեն են անցել այս ճգնաժամի միջով: «Առևտրաշրջանառության հետ կապված  խնդիրներ, խոչընդոտներ, որ կարող էին լինել, չեն եղել: Եվ երկրների միջև առևտրաշրջանառությունը դրանից, ըստ էության, չի տուժել»,- ասաց Քամալյանը:

Ներքին շուկայի պաշտպանության համար բոլոր մեխանիզմներն օգտագործվել են, հանձնաժողովն աշխատել է օպերատիվ կերպով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոնն էլ նկատեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այս ընթացքում դարձել է այն հարթակը, որտեղ կողմերը քննարկում են փոխադարձ խնդիրներ՝ կապված դեղերի, սննդի մատակարարման և այլ հարցերի հետ: Նրա կարծիքով՝ հանձնաժողովը հենց այս տարի ևս մեկ անգամ ապացուցեց իր կարևորությունը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]