1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Գյանջայի օդանավակայանում եղել է առնվազն երկու թուրքական F-16. լուսանկար

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Գյանջայի օդանավակայանում եղել է առնվազն երկու 
թուրքական F-16. լուսանկար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «New York Times» հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերտը «Թվիթեր»-ի իր էջում արբանյակային լուսանկար է հրապարակել Գյանջայի ռազմական ավիաբազայից, որտեղ հոկտեմբերի 3-ի դրությամբ երևում են նվազագույնը երկու թուրքական F-16 կործանիչները:

«Կործանիչները, ամենայն հավանականությամբ, շահագործվում են թուրքական օդուժի կողմից CN-235 բեռնատար ինքնաթիռի հետ միասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Թրիբերտը:

Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:

Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ հայկական կողմը հարվածներ է հասցրել Գյանջայի օդանավակայանին: «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր  Պողոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]