1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեր դաշնակիցները մարտադաշտում չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք. Արծրուն Հովհաննիսյան

Մեր դաշնակիցները մարտադաշտում չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք. Արծրուն 
Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմի դաշնակից պետությունները Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի ընթացքում մարտի դաշտում չեն, որովհետև հայկական կողմը դրա կարիքը չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հովհաննիսյանն ասաց հոկտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մեր Զինված ուժերն այս պահին մարտական գործողություները վարում են և հաղթանակները տանում են միայնակ` հենվելով միայն մեր ԶՈւ և ժողովրդի բարձր մարտունակության վրա: 48 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ, շատերը կամավոր, չնայելով իրենց տարիքին, զինվորագրվել են, կազմավորել են նոր ստորաբաժանումներ և մեկնել ռազմաճակատ: Մեր դաշնակիցները մարտադաշտում չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք: Մենք ինքնուրույն մեր մարտական գործողությունները վարում ենք ու հաղթանակները տանում ենք»,- ասաց Հովհաննիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններՖրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունիցՍիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]