Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կանգնելով հայերի կողքին. ԵԽ-ում պահանջում են դատապարտել Թուրքիային, թույլ չտալ նոր ցեղասպանություն

Կանգնելով հայերի կողքին. ԵԽ-ում պահանջում են դատապարտել Թուրքիային, թույլ 
չտալ նոր ցեղասպանություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի  պատգամավորները եվրոպական կառույցից պահանջում են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հստակ և հասցեական դատապարտում, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և կանխվի ևս մեկ ցեղասպանությունը հայերի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նրանք հայտնել են հոկտեմբերի 7-ին Եվրախորհրդարանում Արցախի խնդրին նվիրված հատուկ նիստի ժամանակ, որի ընթացքում շենքի առջև Բրյուսելի հայերն ու նրանց աջակցող օտարերկրացիները բազմահազարանոց ցույց են անցկացնում:

Հունաստանից ԵԽ պատգամավոր Լուկաս Ֆուրլասը նշել է, որ Ադրբեջանին աջակցում են Թուրքիան և ջիհադականները: «Մենք չպետք է հանդուրժենք այս ամենը: Լեռնային Ղարաբաղի հայերը պաշտպանվում են ագրեսիայից: Էրդողանը և Ալիևը լարում են իրավիճակը: Մենք պետք է կանգնենք Հայաստանի ժողովրդի կողքին: Չպետք է մոռանալ՝ նրանք տառապել են սարսափելի ցեղասպանությունից. եկել է ժամանակը, և մենք պետք է կանգնենք հայ ժողովրդի կողքին՝ դատապարտելով Թուրքիային»,-ընդգծել է նա:

ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Սիլվի Գիյոմի խոսքով՝ բոլոր միջազգային կառույցների արձագանքը պետք է շատ հստակ լինի և պետք է ռազմական գործողությունները հասցեական դատապարտվեն: «Մենք պետք է դատապարտենք վայրագությունները. լարվածությունը վտանգ է ողջ տարածաշրջանի համար: Մենք պետք է կենտրոնանանք Թուրքիայի վրա: Նրանք հրահրում են այս հակամարտությունը»,-շեշտել է նա ու հավելել, որ հակամարտությունը դադարեցնելու ջանքերը պետք է ակտիվանան, որպեսզի ականատես չլինենք հայերի ևս մեկ ցեղասպանության:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]