Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պուտինը ԼՂ գոտում հնարավորինս արագ կրակի դադարեցման անհրաժեշտություն է տեսնում

Պուտինը ԼՂ գոտում հնարավորինս արագ կրակի դադարեցման անհրաժեշտություն է 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ողբերգական բնույթ ունեն և մտահոգված է տեղի ունեցող զարգացումներով:

«Եվ Ադրբեջանը, և Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ մեզ օտար մարդիկ չեն ապրում: Բավական է նշել, որ Ռուսաստանում բնակվում է շուրջ 2 միլիոն Ադրբեջանցի և, մեր հաշվարկներով, 2 միլիոնից ավելի հայ: Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ սերտ, բարեկամական, անգամ ազգակցական կապեր ունեն երկու հանրապետություններում էլ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը հույս է հայտնել, որ առաջիկայում հակամարտությունը կդադարեցվի. «Դրա վերջնական պարպումը, ըստ ամենայնի, դեռ հեռու է, սակայն մենք, և ես կրկին ցանկանում են այդ մասին ասել, կոչ ենք անում կրակի դադարեցմանը: Դա պետք է անել հնարավորինս արագ»:

Ռուսաստանի նախագահն այս հայտարարություններն արել է ծննդյան օրվա առթիվ ռուսական պետական հեռուստաընկերությանը՝ «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]