Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ում քննադատել են ԼՂ վերաբերյալ Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը

ԵԽԽՎ-ում քննադատել են ԼՂ վերաբերյալ Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում քննադատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը և Անկարային կոչ արել դադարեցնել նման գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանձնաժողովի նախագահ Միքայել Օստրուպ Յենսենի հայտարարությանը:

«Ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, Հայաստանն ու Ադրբեջանը վերցրել են իրենց վրա պարտավորություն` իրենց վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը, որը դրված է բոլոր անդամ-պետությունների վրա, նաև նշանակում է, որ բոլոր անդամ-պետությունները պետք է զերծ մնան ցանկացած գործողություններից, որոնք դրդում են պատերազմող պետություններին` վեճերը լուծել ուժի միջոցով»,- ասված է հայտարարությունում:

Այս համատեքստում հանձնաժողովի անդամները քննադատել են Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը, ինչպես նաև հաղորդել հակամարտությունում ուղիղ մասնակցության մասին ու նրան կոչ արել անհապաղ դադարեցնել դա անելը:

Յենսենը նշել է, որ վշտով ու տխրությամբ է ընդունել ռազմական գործողությունների արդյունքում զոհված ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորականների մասին հաղորդագրությունները:

«Այդ ռազմական գործողությունները արագորեն վերաճում են լայնամասշտաբ պատերազմի, որը լրջորեն սպառնում է տարածաշրջանի կայունությանը»,- ասված է Յենսենի հայտարարությունում:

Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններՖրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունիցՍիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]