Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բացառվում է, որ թիրախավորենք Ադրբեջանի խաղաղ բնակչությանը. Արցախի նախագահի խոսնակ

Բացառվում է, որ թիրախավորենք Ադրբեջանի խաղաղ բնակչությանը. Արցախի 
նախագահի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ընդգծում է՝ բացառվում է, որ դիմեն Ադրբեջանի խաղաղ բնակչությանը թիրախավորելու քայլի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։

Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են»,- գրել է Պողոսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]