Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ն հետաձգել է Հայաստանում հոկտեմբերին նախատեսված զորավարժությունները COVID-19-ի պատճառով

ՀԱՊԿ-ն հետաձգել է Հայաստանում հոկտեմբերին նախատեսված զորավարժությունները 
COVID-19-ի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի վերջին պլանավորված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Փոխազդեցություն 2020» և «Որոնում 2020» զորավարժությունները հետաձգվել են, ընթանում է նոր ժամկետների եւ անցկացման վայրի համաձայնեցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն 2020» և «Որոնում 2020» զորավարժությունները, որոնք նախատեսված էին այս տարվա հոկտեմբերի վերջին Հայաստանի տարածքում, հետաձգվել են: ՀԱՊԿ անդամ պետությունների հետ քննարկվում է այդ զորավարժությունների անցկացման վայրի եւ ժամկետների հարցը», - ասել է Զայնետդինովը՝ նշելով, որ դրանք հետաձգվել էին Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով: Այդ զորավարժությունները նախատեսված էին հոկտեմբեր 27-30-ը:

ՀԱՊԿ քարտուղարը նաև տեղեկացրեց, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանը չի մասնակցի «Անխախտ եղբայրություն 2020» զորավարժություններին, որը կկայանա Բելառուսում հոկտեմբերի 12-16-ը: Վլադիմիր Զայնետդինովն ասաց, որ հայկական կողմից հարցում է եկել այդ զորավարժությանը չմասնակցելու մասին:

ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղված իրավիճակից ելնելով՝ ՀԱՊԿ-ին տեղեկացվել է, որ Հայաստանը չի մասնակցի զորավարժությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]