Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեհ պատգամավորը մեկ ամսվա աշխատավարձը կուղղի Արցախում կարիքավոր մարդկանց օգնությանը

Լեհ պատգամավորը մեկ ամսվա աշխատավարձը կուղղի Արցախում կարիքավոր մարդկանց օգնությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի խորհրդարանի (Սեյմ) պատգամավոր Մարթա Կուբիակը հայտնել է, որ խորհրդարանում իր մեկ ամսվա աշխատավարձը կուղղի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հարձակումների ենթարկվող մարդկանց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լեհ պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հաշվի առնելով ադրբեջանական շարունակական հարձակումները, այդ թվում՝ քաղաքացիական խմբերի վրա, որտեղ նաև փոքր լեհական համայնք է ապրում, որպես արտասահմանում բնակվող լեհերի հետ կապի հարցերով հանձնաժողովի անդամ, պարտավորվում եմ նվիրաբերել խորհրդարանում իմ սեպտեմբեր ամսվա աշխատավարձը առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար, որոնք կհասնեն մարտերի գոտում գտնվող կարիքավոր մարդկանց»,- գրել է լեհ պատգամավորը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]