1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պուտինը ԼՂ հարցով Էրդողանի և Ալիևի հետ բանակցելու հստակ պլաններ դեռևս չունի. Դմիտրի Պեսկով

Պուտինը ԼՂ հարցով Էրդողանի և Ալիևի հետ բանակցելու հստակ պլաններ դեռևս չունի. 
Դմիտրի Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ բանակցություններ վարելու հստակ պլաններ դեռևս չունի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, Պեսկովը հավելել է, որ տարածաշրջանում պատերազմ է ընթանում և իրադարձություններն արագ են զարգանում, դրա համար դժվար է կանխատեսումներ անել:

«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ոչ մի կասկած չկա, որ նախագահ Պուտինն այդ թեման կքննարկի իր գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ մոտակա ժամանակահատվածում պլանավորվում են արդյոք բարձր մակարդակով  բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ճշտող հարցին՝ կարելի է այդպիսի բանակցություններ ակնկալել այս շաբաթվա ընթացքում, Պեսկովը պատասխանել է, որ այս պահին հստակ պլաններ չկան: «Բայց դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է: Եվ, իհարկե, այնտեղ՝ Ղարաբաղում, իրադարձություններն արագ են զարգանում, դրա համար դժվար է կանխատեսում անել: Կախված նրանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձևավորվի նաև երկխոսության անհրաժեշտությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]