Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իսրայելցի գիտնականները կառավարությունից պահանջում են դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին

Իսրայելցի գիտնականները կառավարությունից պահանջում են դադարեցնել զենքի 
մատակարարումն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի մի խումբ ականավոր գիտնականներ Իսրայելի կառավարությանը կոչ են անում անհապաղ դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանին՝ պայմանավորված Արցախի վրա այդ երկրի հարձակումներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երուսաղեմի Հրեական համալսարանից Մայքլ Սթոունը, ով ստորագրել է այդ նամակը, հրապարակել է այն սոցիալական ցանցի իր էջում:

Բաց նամակում, որը վերաբերում է Արցախում շարունակվող ռազմական գործողություններին, գիտնականները կոչ են արել դադարեցնել կրակը և ընդգծել, որ անկախ զեկույցները և վերլուծությունները ցույց են տալիս, որ շարունակվող մարտական գործողությունները «պայմանավորված են բացառապես Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայով, որին աջակցում են Թուրքիան և տարածաշրջանի այլ երկրներից եկած գրոհայինները:

Գիտնականները նաև կոչ են արել իրենց հայրենակիցներին` իրենց ձայնը բարձրացնել այդ հարցի վերաբերյալ։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]