Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համահայկական շարժումը շարունակվում է. բարերար Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է փոխանցել հիմնադրամին

Համահայկական շարժումը շարունակվում է. բարերար Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է 
փոխանցել հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Manoogian Simone Foundation» հիմնադրամի նախագահ Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Գումարը նվիրաբերվել է ի աջակցություն համահայկական դրամահավաքի»,- գրել է Արշամյանը և հավելել, որ համահայկական շարժումը շարունակվում է:

Արշամյանը շնորհակալություն է հայտնել Քրիստինա Սիմոնին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքարշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]