Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արցախի նախագահի խոսնակը հերքում է Ջաբրայիլը գրավելու մասին Ալիևի պնդումը

Արցախի նախագահի խոսնակը հերքում է Ջաբրայիլը գրավելու մասին Ալիևի պնդումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը միանշանակ ապատեղեկատվություն է որակում Ջաբրայիլը գրավելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ Ադրբեջանի զինուժը որևէ հաջողություն չունի:

 «Միանշանակ ապատեղեկատվություն է: Այս պահին առաջնագծի ամբողջ երկայնքով ընթանում են մարտեր, բայց դա միջդիրքային մարտեր են և որևէ ուղղությամբ Ադրբեջանի Զինուժը որևէ հաջողություն չունի»,- ասաց Պողոսյանը:

Ջաբրայիլը գրավելու վերաբերյալ Իլհամ Ալիևի գրառմանն անդրադրաձել է նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է: Իսկ քիչ անց կներկայացնենք փախուստ Մատաղիսից վավերագրությունը»,- գրել է Ստեփանյանը։

Ադրբեջանի նախագահը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է, թե Ադրբեջանի Զինված ուժերն իբր գրավել են Ջաբրայիլ քաղաքն ու հարակից գյուղերը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, քաղաք Շուշին, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]