Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դա նախազգուշացման կրակ էր. Արցախի նախագահը՝ Ադրբեջանի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին

Դա նախազգուշացման կրակ էր. Արցախի նախագահը՝ Ադրբեջանի ռազմական 
օբյեկտները թիրախավորելու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդն արդեն մի քանի օր է ռմբակոծում է տարբեր բնակավայրեր, այդ թվում Ստեփանակերտը՝ «Սմերչ»-ով, «Պոլոնեզ»-ով, տաբեր հրթիռային համակարգարերով. Ստեփանակրերտի օդում շարունակում են պտտվել անօդաչու սարքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ  ի պատասխան այդ ամենի, առաջին անգամ իր հրամանով Արցախի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել:

«Նշել էի ժամանակին, զգուշացրել էի ժամանակին: Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակ քաղաքի, Գյանջայի զինվորական տեղակայման մշտական վայրերին խփել ենք, որովհետև նրանք են պարտադրել» ,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Նա կոչ արեց ադրբեջանական կողմին ուշքի գալ, որովհետև ՊԲ-ն շարունակելու է այլ քաղաքների ռազմական օբյեկտների, և եթե անհրաժեշտություն կա՝ ավել մեծ քաղաքների ռազմական օբյեկտների հարվածել:

«Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ հրամայել է որոշ ժամանակ դադարեցնել կրակը քաղաքների ռազմական օբյեկտների ուղղությամբ:

«Հեռու պահեք խաղաղ բնակչությանը:  Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Ժամանակ ունեք, մտածեք: Մենք շարունակելու ենք մինչև վերջ, մինչև վերջին զինվորը պատրաստ է զոհվել»,-հավելեց Արայիկ Հարությունյանը:

Հակառակորդը շարունակում է արգելված զինատեսակներից թիրախավորել խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի ՊԲ-ը հասցրել հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]