Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը հանրությանը հիացրել Է Փարիզում կազմակերպված նորաձեւության ցուցադրությանը

Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը հանրությանը հիացրել Է Փարիզում կազմակերպված նորաձեւության ցուցադրությանը
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի մոդել եւ դերասանուհի Տիլան Բլոնդոն, որին 2007 թվականին TC Candler կայքը համարել Է «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը», հանրությանը հիացրել Է, երբ Փարիզում կազմակերպված նորաձեւության ցուցադրությանը հայտնվել Է համարձակ հագուստով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը:

Ֆրանսուհին ցնցող տեսք Է ունեցել, երբ դեֆիլեն սկսվելուց առաջ կեցվածք Է ընդունել լայն լանջաբացվածք ունեցող փայլուն կիսաթափանցիկ սեւ զգեստով: Նրա կերպարը լրացրել են բարձր պոչանման հավաքած մազերը՝ արձակված ալիքաձեւ խոպոպիկներով եւ ռոքերյան ոճով սեւ բոկոտիկները:

Instagram-ում օգտատերերը գրել են, որ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը «շլացուցիչ» եւ «անհավանական» տեսք ունի, իսկ ոմանք նրան նույնիսկ սիրո խոստովանություն են արել:

Հեռուստահաղորդավարուհի Վերոնիկա Լուբրիի եւ ֆուտբոլիստ Պատրիկ Բլոնդոյի դուստրը՝ 19-ամյա Տիլանը, «աշխարհի ամենագեղեցիկ աղջկա» տիտղոսը վաստակել Է այն բանից հետո, երբ չորս տարեկանում սկսել Է մոդելի կարիերան: Այն ժամանակ նա մասնակցել Է Ժան Պոլ Գոտիեի ցուցադրությանը:

Ավելի ուշ Տիլան Բլոնդոն դարձել Է բազմաթիվ նորաձեւության տների դեմքը եւ հայտնվել այնպիսի փայլերես հանդեսների շապիկների վրա, ինչպիսիք են՝ Vogue-ն, L’officiel Enfants-ը, Marie Claire-ը: Այժմ նա շարունակում Է համագործակցել հայտնի բրենդների հետ եւ համարվում Է ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]