Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանն սպառնացել Է նոր ռազմական գործողություն անցկացնել Սիրիայի հյուսիսում

Էրդողանն սպառնացել Է նոր ռազմական գործողություն անցկացնել Սիրիայի հյուսիսում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ այն խոստումները, որոնք Անկարային տրվել Էին Սիրիայի հյուսիսից քրդական կազմավորումները դուրս բերելու վերաբերյալ, չկատարվեն, ապա նա ինքը կզբաղվի այդ հարցի լուծմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երբ մենք ոչնչացրեցինք ահաբեկչական միջանցքը, որը փորձում Էին կառուցել մեր սահմանների երկայնքով, մենք ցույց տվեցինք, որ մեր սիրիացի եղբայրները միայնակ չեն: Ահաբեկչական գոտիները, որոնք դեռեւս գոյություն ունեն Սիրիայում, կա՛մ պետք Է ազատվեն, ինչպես մեզ խոստացել Էին, կա՛մ մենք կգանք ու դա կանենք ինքներս»,-ասել Է նա՝ տեսախորհրդաժողովի ռեժիմով ելույթ ունենալով Հաթայի նահանգում ջրամբարի բացմանը: Դրա հետ մեկտեղ Էրդողանն ընդգծել Է, որ Թուրքիայի համար անընդունելի են այն բոլոր քայլերը, որոնք հումանիտար աղետի կհանգեցնեն Իդլիբում:

Անցյալ տարվա հոկտեմբերին Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվել Էին թուրքական «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը կասեցնելու եւ սիրիա-թուրքական այն սահմանի վրա 30-կիլոմետրանոց բուֆերային գոտուց քրդական կազմավորումները դուրս բերելու շուրջ, որն Անկարան մտադրվել Էր ինքնուրույն վերահսկել: Դամասկոսը Սիրիայի սահմանամերձ տարածքում թուրքական ուժերի ներկայությունը քանիցս որակել Է անօրինական եւ կոչ Է արել Անկարային՝ զորքերը դուրս բերել այնտեղից, հաղորդել Է ՌԻա Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]