1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ ևս մեկ ցեղասպանություն. Ալեքսիս Օհանյան

Միջազգային հանրությունը չի կարող թույլ տալ ևս մեկ ցեղասպանություն. Ալեքսիս 
Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կրկին միջազգային հանրությանը կոչով է դիմել՝ ուշադրություն հրավիրելով Արցախի ուղղությամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ Թուրքիայի աջակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանը «Թվիթերի» իր էջում տեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը և գրել. «Մենք, միջազգային հանրությունը, չենք կարող թույլ տալ, որ ևս մեկ ցեղասպանություն կատարվի»:

Փաշինյանն այդ հրապարակմամբ մասնավորապես ասել էր, որ ադրբեջանա-թուրքական ավազակներն այստեղ չեն Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու համար, նրանք չեն եկել գյուղեր, քաղաքներ գրավելու նպատակով: Նրանք իրենց առջև խնդիր են դրել ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը ևս «Թվիթերի» իր էջում տեղադրել է Արցախի դրոշի լուսանկարը, որի վրա գրված է՝ «Ճանաչել Արցախը» և կոչով հանդես եկել. «Միացեք ինձ և ցույց տվեք համերաշխությունը՝ հրապարակելով այս դրոշը: Արտահայտեք ձեր զայրույթը Ադրբեջանի կողմից անառարկելի հարձակումների, Թուրքիայի օգնության և էթնիկական զտումների բացահայտ ցանկության վերաբերյալ»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորումէ նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]