Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Հրապարակվել են ռազմական գործողությունների ընթացքում սպանված ևս 70 ադրբեջանցիների անուններ

Հրապարակվել են ռազմական գործողությունների ընթացքում սպանված ևս 70 ադրբեջանցիների անուններ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ : Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով սպանված ևս 70 ադրբեջանցիների անուններ։

«Շարունակում ենք հրապարակել ադրբեջանական կողմի զոհերի իրական քանակը և անունները»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մովսիսյանը։

Ավելի վաղ, Մովսիսյանը հրապարակել է սպանված 243 ադրբեջանցիների անունները։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]