1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումները

Իրանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտում վերջին 
զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մեծ զգայունությամբ և լրջությամբ հետևում է իր սահմանակից շրջաններում զարգացումներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության կայքը, այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, մեկնաբանելով  Ադրբեջանի և Արցախի միջև շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Իրանի տարածքի խախտումների մասին հաղորդագրությունները:

«Անընդունելի համարելով հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից Իրանի տարածքի նկատմամբ ցանկացած տեսակի հարձակում ՝ լրջորեն նախազգուշացնում ենք կողմերին»,- ասել է Խաթիբզադեն:

Նա նաև ընդգծել է լուրջ բանակցությունների սկսման անհրաժեշտությունը: Կարևոր է պահպանել քաղաքացիական անձանց վրա չհարձակվելու սկզբունքը: Պետք է դադարեցվեն բախումները, և այդ նպատակներին հասնելու հարցում Իրանը պատրաստ է սատարել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]