1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանցի պատգամավորները կոչ են անում դադարեցնել կրակն ու թույլ չտալ երրորդ երկրների միջամտությունը

Իրանցի պատգամավորները կոչ են անում դադարեցնել կրակն ու թույլ չտալ երրորդ 
երկրների միջամտությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի պատգամավորները կոչ են անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատգամավորների հայտարարությունները փոխանցում է ԻՍՆԱ գործակալությունը:

Ազգային շահերի և միջազգային դիվանագիտության հանձնաժողովի ղեկավար Հոսեյն Նոուշաբադին, անդրադառնալով Արցախում ընթացող մարտերին, ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումն այն է, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և այն պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով:

«Հայաստանը և Ադրբեջանը չպետք է թույլ տան հակամարտությունում օտարների միջամտությունը և հարթակ ստեղծեն անօրինական ուժերի ներկայության համար։ Այս հարցը պահանջում է երկու երկրների զգոնությունը, որպեսզի հակասությունները կարգավորվեն և հիմք չստեղծվի, որ այլ երկրները պղտոր ջրում ձուկ որսան և իրենց շահերը հետապնդեն։ Որոշ երկրներ, որ Արևմտյան Ասիայում ներկայություն էլ չունեն, փորձում են այս հակամարտությունը իրենց շահերին ծառայեցնել, չպետք է թույլ տալ, որ նրանք տարածաշրջան մուտք գործեն։ Մյուս կողմից որոշ ուժեր էլ ցանկանում են այս ճգնաժամի միջոցով և էթնիկ գործոնի շահարկմամբ` իրենց շահերն ապահովել: Սա ևս չպետք է թույլ տալ»,- ասել է Նոուշաբադին:

Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էբրահիմ Ազիզին ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորման լավագույն ուղին բանակցային սեղանին վերադառնալն է։

«Մենք հավատացած ենք, որ երկու երկրների շահերը հաշվի չառնող երկրները և օտարները շահագրգռված են բախումների շարունակմամբ։ Երկու երկրները պետք է մերժեն իրենց աշխարհագրական սահմաններից դուրս ցանկացած գործողություն և ազդեցություն»,- նշել է նա:

Իրանի խորհրդարանում Քերմանի ներկայացուցիչ Մոհամմադ Մեհդի Զահեդին էլ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ տարածաշրջանում անկայունությունը որևէ մեկի օգտին չէ:

«Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանն ունի մշակութային, քաղաքակրթական, կրոնական ընդհանրություններ։ Երկրի դիվանագիտական ապարատը պետք է ակտիվ լինի և միջնորդություն իրականացնի։ Անկայունությունը տարածաշրջանում որևէ երկրի օգտին չէ»,- ասել է Մոհամմադ Մեհդի Զահեդին:

Սեպտեմբերի 27-ին Իրանը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և սկսել բանակցային գործընթացը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]