Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱԱԾ-ն հերքում է Երևանում երկու ադրբեջանցիների առկայության մասին տեղեկությունը

ԱԱԾ-ն հերքում է Երևանում երկու ադրբեջանցիների առկայության մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մոտակայքում երկու ադրբեջանցիների առկայության մասին՝ երեկ երեկոյան տարածված լուրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հրատապ կերպով, հայտնաբերվել են քաղաքացիների կողմից նկատված երկու օտարերկրացիները:  Համապատասխան պարզաբանումների ընթացքում նշված անձանց՝ հակառակորդի հետ կապ ունենալու, տեղի ունեցող հակամարտությանն առնչվելու  վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:

Պարզվել է, որ նրանք Ուզբեկստանի Հանրապետության  և Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ են, դեռևս 2020 թվականի մարտ ամսից հանգամանքների բերումով և ժամանակավորապես գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, զբաղվում են բանվորական աշխատանքով, վարձակալական հիմունքներով բնակվում են Երևանում, իսկ Հայաստանի Հանրապետությունից նրանց մեկնումը հետաձգվել է՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածման սահմանափակումներով:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր երախտագիտությունն է հայտնում մեր քաղաքացիների կողմից ցուցաբերվող զգոնության համար և նրանց կրկին հորդորում, որ կասկածելի անձանց ու երևույթներ նկատելու դեպքում առաջնային կերպով հայտնեն պատկան մարմիններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՀՀ ԱԱԾ-ի հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]