Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հակառակորդին պատճառված են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ. ԱՀ ՊԲ

Հակառակորդին պատճառված են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ. ԱՀ 
ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով այս պահին էլ ընթանում են մարտական գործողություններ. հատկապես ինտենսիվ են հյուսիսային և հարավային ուղղություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց Արցախի պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը:

«Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի: Պաշտպանության բանակի մարտիկները, ցուցաբերելով հերոսության անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները՝ ամուր կանգնած իրենց բնագծերում»,- նշեց Սարումյանը:

Նրա խոսքով՝ հակառակորդին պատճառված են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ, որոնց թիվը տվյալ պահին ճշտվում է:

Սարումյանը հայտնեց, որ հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները՝ թիրախավորելով նաև խոր թիկունքում գտնվող բնակավայրերը:

«Այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, այդ թվում հրթիռային հարվածներ են հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: ՊԲ մարտիկներն ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում»,- ասաց ԱՀ ՊԲ մամուլի պատասխանատուն:

Հակառակորդը հոկտեմբերի 2-ին ևս հարվածել էր Ստեփանակերտի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հոկտեմբերի  2-ին հասցված հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: Հոկտեմբերի 2-ի երեկոյան հասցված հրթիռային հարվածների արդյունքում զոհվել է 1 մարդ, վիրավորվել 4-ը: Ստեփանակերտից բնակչությունը չի տարհանվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]