1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստեփանակերտի խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ. զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են

Ստեփանակերտի խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ. զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հասված վերջին հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը:

«Քիչ առաջ Ստեփանակերտ քաղաքը հրետակոծվեց, խաղաղ բնակչության շրջանում ունենք տուժածներ, զոհերի վերաբերյալ տեղեկություններն այս պահին ճշտվում են: Վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, բնակելի շենքեր: Այս վերջին օրերի հրետակոծության թիրախներում բազմաթիվ անգամ հայտնվել են տարբեր քաղաքացիական օբյեկտներ, ենթակառուցվածքներ, բնակելի տներ»,- ասաց Մարտիրոսյանը:

Ստեփանակերտից «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ ըստ առայժմ չհաստատված տեղեկությունների` Ադրբեջանի ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի առջևում գտնվող շինությանը, որի հետևանքով վնասվել է նաև հոսպիտալի շենքը:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]