Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բաքվի և Անկարայի գործողությունները  Եվրոպայի համար բացասական հետևանքներ են ունենալու. Վինչենցո Սոֆո

Բաքվի և Անկարայի գործողությունները  Եվրոպայի համար բացասական հետևանքներ 
են ունենալու. Վինչենցո Սոֆո

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովրդի դեմ կռվելու համար  զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև Եվրոպայի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վինչենցո Սոֆոն։ հայտարարություն է տարածել հայ ժողովրդի դեմ  Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ՝ նշելով, որ

«Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից և Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիայից հետո իմ գործընկեր Ռինալդիի հետ միասին դիմեցինք ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցչին` Կովկասի ապակայունացումից խուսափելու համար միջամտելու նպատակով: Ակնհայտ է, որ այս գործողությունը Եվրոպայի համար բացասական հետևանքներ է ունենալու երկու պատճառով.

- Ադրբեջանին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև մեր աշխարհամասի վրա:

- Հարավային գազային միջանցքի շինարարության տարածքում թուրքական գերակայությունը թույլ կտա Էրդողանին ապագայում շանտաժի ենթարկել մեզ ոչ միայն միգրանտների, այլ նաև՝ էներգիայի միջոցով»,- նշված է հայտարարության մեջ

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]