1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ինձ փրկեց կատուն. Յուլիա Չիչերինան կապի է դուրս եկել

Ինձ փրկեց կատուն. Յուլիա Չիչերինան կապի է դուրս եկել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում գտնվող ռուս երգչուհի Յուլիա Չիչերինան, որին ընկերները չէին կարողանում զանգահարել, վերջապես կապի է դուրս եկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ YouTube-ում հրապարակված տեսանյութում երգչուհին պատմում է, որ գտնվել է Արցախի գյուղերից մեկում, որտեղ անօդաչու թռչող սարքերը կրակ են բացել բնակիչների վրա:

«Ես ինձ շատ լավ եմ զգում, վիրավոր չեմ: Չգիտեմ, թե ինչպես է կոչվում այն վայրը, որտեղ դեպքը տեղի ունեցավ: Դա մի փոքր գյուղ էր. իմ կարծիքով մենք արդեն անցել էինք սահմանը և Ղարաբաղում էինք: Կրակում էին անօդաչու թռչող սարքերից,  կրակում էին կամրջին, կրակում էին անգամ ծերունիների վրա: Օդային տագնապ էր: Մեքենաները կանգ առան, թաքնվելու տեղ չկար, և մենք ինչ-որ փակ տեղում պատսպարվեցինք: Ես տեսա, թե ինչպես են թաքնվում ծերունիները, երեխաները: Ինձ կատուն փրկեց. ես տեսա, թե ինչ հանգիստ է նա նստած, մոտեցա կատվին, նստեցի նրա մոտ»,- խոստովանում է երգչուհին ու հավելում, որ Արցախ է մեկնել երգելու համար:

Ժամեր առաջ Telegram-ի իր ալիքում WarGonzo-ի հեղինակ Սեմյոն Պեգովը գրել էր, թե չի կարողանում կապ հաստատել երգչուհու հետ` նշելով, որ Չիչերինան հայտնվել է ադրբեջանական ԱԹՍ-ների կրակի տակ: «Մեր զրույցի ժամանակ նա ապահով վայրում էր` բլինդաժում: Մի քանի րոպե առաջ առցանց էր, բայց հիմա զանգերին չի պատասխանում»,-ընդգծել էր Սեմյոն Պեգովը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]