Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավակովը հերքում է Բաքվին աջակցելու հայտարարություններն ու դեղամիջոց առաջարկում դրանց հեղինակին

Ավակովը հերքում է Բաքվին աջակցելու հայտարարություններն ու դեղամիջոց 
առաջարկում դրանց հեղինակին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հերքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցություն տրամադրելու հայտարարություններն ու դեղահաբեր ընդունելու խորհուրդ տվել դրա հեղինակին: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Ավակովը նշել է, որ  Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իբր Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին:

«Բայց ամբողջ երկրով բժշկական օգնություն՝ դեղահաբեր, պետք է փնտրել չափազանց հարուստ երևակայությամբ պատգամավորների համար»,-նշել է Ավակովը:

Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն լուրեր էր տարածել, թե իբր Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]