Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Չինացիները հայտնել են iPhone 12-ի շնորհանդեսի ամսաթիվը

Չինացիները հայտնել են iPhone 12-ի շնորհանդեսի ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tmall առցանց-ռիթեյլերը հայտարարել Է, որ նոր iPhone-ների նախնական պատվերները կսկսի ընդունել ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին: Պաշտոնական հաղորդագրությունը հայտնվել Է Weibo չինական սոցիալական ցանցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոկտեմբերի երրորդ ուրբաթ օրը նախնական պատվերների մեկնարկը ցույց Է տալիս, որ ինսայդերները, որոնք նոր սերնդի iPhone-ների պրեմիերան կանխագուշակում Էին հոկտեմբերի 13-ին, ճիշտ Էին: Այսպես, հեղինակավոր ցանցային ինֆորմատոր Ջոն Փրոսերը հայտարարել Է, որ Apple-ի նոր միջոցառումը պլանավորվել Է այդ օրը, իսկ նախնական պատվերները կսկսվեն ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին: Չինական ռիթեյլերը չի սահմանափակվել միայն հայտարարությամբ:

Tmall-ի ներկայացուցիչը iPhone 12 Pro Max ֆլագմանական սմարթֆոնի լուսանկարները հրապարակել Է կարմիր եւ կապույտ գույներով: Պատկերներում լավ տեսանելի Է բազմախցիկ մոդուլը, որն ստեղծվել Է այն նույն ոճով, ինչ ոճով որ iPhone 11-ը: Եվ ահա ստեղծվել Է iPhone 4-ի եւ 5-ի ոճով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ