Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախի նախագահը տեսակցել է Մարտունի քաղաքում վիրավորված «Le Monde»-ի թղթակիցներին

Արցախի նախագահը տեսակցել է Մարտունի քաղաքում վիրավորված «Le Monde»-ի 
թղթակիցներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է բուժհաստատություն տեսակցելու Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից Մարտունի քաղաքում վիրավորված «Le Monde»-ի թղթակիցներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  այս մասին Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ հրապարակելով տեսանյութ:

«Երեկ՝ ուշ երեկոյան, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ այցելել եմ Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից Մարտունի քաղաքում վիրավորված «Le Monde»-ի թղթակիցներին` Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզին և Ալան Կավալին: Մեր բժիշկների արագ և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ նրանց կյանքին այևս վտանգ չի սպառնում»,- նշել է նա:

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները` Ֆրանսիայի քաղաքացի: Նրանց ուղեկցող խաղաղ բնակիչը զոհվել է: Հրետակոծության հետևանքով զոհվել են ևս երեք քաղաքացիական անձինք, իսկ Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը, ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին վիրավորվել են, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]