Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից պարտավորությունները չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ

ՄԻԵԴ են ներկայացվել Ադրբեջանի կողմից պարտավորությունները չկատարելու 
վերաբերյալ նոր ապացույցներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 29-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

«Ադրբեջանը շարունակում է խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը:  Խախտումները րոպե առաջ դադարեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կդիմի Կոնվենցիայով նախատեսված իրավական այլ գործիքակազմերի ևս»,- նշված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում էր կայացրել: Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]