Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հետ մղելով ահաբեկչական զինյալներին՝ Արցախն ապահովում է նաև տարածաշրջանի անվտանգությունը. թուրքագետ

Հետ մղելով ահաբեկչական զինյալներին՝ Արցախն ապահովում է նաև տարածաշրջանի 
անվտանգությունը. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակը, պայքարելով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի դեմ, ապահովում է  ոչ միայն իր անկախ և ազատ ապրելու իրավունքը, այլև, հետ մղելով միջազգային ահաբեկչական ցանցի խմբավորումները, ապահովում է նաև ողջ տարածաշրջանային անվտանգությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Արամ Անանյանը:

«Ասածս վերաբերվում է ոչ միայն Հարավային Կովկասին, այլև Մեծ Կովկասի և  Մերձավոր Արևելքի տարածաշրջանին, որովհետև նման խմբավորումները ներթափանցումը ցանկացած տարածաշրջան հղի է երկարաժամկետ աննախատեսելի ու վտանգավոր հետևանքներով:

Կարծում եմ, որ այս իրողությունը հավելյալ մի փաստարկ է առ այն, որ այդ պայքարը կպսակվի հաջողությամբ և որ բոլորի համար հասկանալի լինի բորբոքված հակամարտության բուն էությունը»,- ընդգծեց Անանյանը:

Ըստ թուրքագետի` այս առումով Թուրքիան, Ադրբեջանը և որոշ օդիոզ լրատվամիջոցներ շրջանառեցին տեղեկություններ, թե, իբր, հայկական կողմին աջակցում է  Քրդական բանվորական կուսակցությունը, որը ուներ բացառապես մեկ նպատակ` Հայաստանի համար փորձարկել 1974 թվականին իրականացրած կիպրոսյան սցենարը, այն է՝ իրականացնել բացահայտ ներխուժում: Անանյանի կարծիքով` այդ սցենարը հաջողության չհասավ՝ բացառապես պայմանավորված երկու հանգամանքով: Առաջին հանգամանքը հայկական բանակի վստահ գործողություններն են, երկրորդը` Թուրքիայի ապակառուցողական և ագրեսիվ քայլերի նկատմամբ համաշխարհային հանրության միաձայն և կոշտ արձագանքը:

Համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք ըստ այդ նույն աղբյուրների Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վճարվել են 1500-2000 ԱՄՆ դոլար:

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծից և հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]