Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 247 երեխա

Սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 247 երեխա

ԳԱՎԱՌ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 247 երեխա՝ 127 տղա եւ 120 աղջիկ: Ինչպես  «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, ծնունդների թվով բացարձակ առաջատարը մնում է Մարտունու տարածաշրջանը, որը սպասարկող  ծննդատանը լույս աշխարհ են եկել 142 երեխա:

Երկրորդ տեղում Գավառի տարածաշրջանն է՝ գրանցված 37 ծնունդներով: Սեւանի ԲԿ-ում գրանցվել է 36, Վարդենիսի հիվանդանոցում՝ 27, Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 5 ծնունդ: Նախորդ տարվա սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 206 ծնունդ՝ 117 տղա, 89 աղջիկ:

Խոսրով Խլղաթյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ