Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բելառուսի պատգամավորներն աշնանային նստաշրջանի քննարկմանն են պատրաստում 30-ից ավելի օրինագիծ

Բելառուսի պատգամավորներն աշնանային նստաշրջանի քննարկմանն են պատրաստում 30-ից ավելի օրինագիծ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի պատգամավորները խորհրդարանի աշնանային նստաշրջանի քննարկմանն են պատրաստում 30-ից ավելի օրինագծեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Պետական կառուցման, տեղական ինքնակառավարման եւ Ներկայացուցիչների պալատի ռեգլամենտի մշտական հանձնաժողովի նախագահ Վալենտին Սեմենյակոն, հայտնել Է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը:

«Ներկայում Ներկայացուցիչների պալատում գտնվում Է 43 օրինագիծ: Դրանցից 33-ն ընդգրկված են նստաշրջանի քննարկման մոտավոր գրաֆիկում: Այսօր Ներկայացուցիչների պալատի խորհրդի նիստի օրակարգում 26 հարց կա: Այդ թվում 14 օրինագիծ, որոնք քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ: Դրանք բավականին կարեւոր փաստաթղթեր են, որոնք բազմակողմանիորեն նախապատրաստվել են եւ պատրաստ են քննարկման»,-ասել Է Վալենտին Սեմենյակոն:

Հարցերի զգալի մասը վերաբերում Է տնտեսության կարգավորմանը, գիտական, գիտատեխնիկական, ինովացիոն գործունեությանը:

Վալենտին Սեմենյակոն ընդգծել Է, որ աշնանային նստաշրջանի օրակարգը բավականին ճկուն Է: «Դրանում կարող են լրացուցիչ ընդգրկվել հարցեր, ամենից առաջ օրինագծեր՝ դրանց պատրաստության չափով: Մասնավորապես, մենք սպասում ենք, որ կներկայացվի Կրթության մասին օրենսգիրքը՝ նոր խմբագրությամբ:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]