Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առնվազն երեք սիրիացի զինյալ է սպանվել. The Guardian-ի անդրադարձը Ադրբեջանի ԶՈՒ սիրիացի վարձկաններին

Առնվազն երեք սիրիացի զինյալ է սպանվել. The Guardian-ի անդրադարձը Ադրբեջանի 
ԶՈՒ սիրիացի վարձկաններին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Առնվազն երեք սիրիացի գրոհայիններ են սպանվել Լեռնային Ղարաբաղում փոխհրաձգությունների արդյունքում: Այս մասին տեղեկացրել է հեղինակավոր The Guardian-ը՝ ըստ էության հաստատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերում օտարերկրացիների ներգրավվածության մասին տեղեկությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The Guardian-ը մասնավորապես գրել է՝ ենթադրվում է, որ այդ սիրիացիները թուրքական անվտանգության ընկերությունների աշխատողներ են: «Վերլուծաբանները նշում են, որ Թուրքիայի միջամտությունը վեճին վտանգավոր նոր գործոն է, որը կարող է մարտերն ավելի երկար և արյունոտ դարձնել»,- գրել է լրատվամիջոցը:

Պարբերականը նկատել է, որ դա նաև տարածաշրջանային այլ դերակատարների ներգրավման ռիսկ է ստեղծում՝ տեղ բացելով Թուրքիայի և Ռուսաստանի պայքարի համար:

Լրատվամիջոցը նաև գրել է, որ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են, թե սիրիացի զինյալներ են կռվում ԼՂ-ի դեմ:  Սակայն Սիրիայի Իդլիբ նահանգի սիրիական ընդդիմադիր զինյալներից մի քանի տղամարդ The Guardian - ին հայտնել են, որ ռազմական հրամանատարներն ու բրոքերներն իրենց առաջարկել են աշխատել պահակակետերում՝ նավթի և գազի օբյեկտների պահպանության համար՝ 3-6-ամսյա պայմանագրերով ՝ 7 000-10 000 թուրքական լիրայով՝ համեմատաբար մեծ գումարով, որը կարող է օգնել նրանց խուսափել Սիրիայի աղքատությունից:

The Guardian-ը երեք օրինակ է բերել. սպանված մարտիկ Մուհամեդ Շաալանի զարմիկը ՝ Օմար Աբդոն Ալ Աթարիբ քաղաքից, ասել է. «Նա մեզ ասել է, որ սեպտեմբերի 20-ին մեկնում է Ադրբեջան: Մենք չգիտենք իր մահվան հանգամանքները, նրանք մեզ ասացին, որ այս պահին դժվար է դին բերելը, բայց կփորձեն»:

Այն ջարա գյուղից Հուսեյն Թալհայի և Սադամ Ազիզ Ազկորի ընտանիքները նույնպես ասել են, որ զորամասի հրամանատարները զանգահարել են իրենց ՝ ասելու, որ իրենց հարազատները սպանվել են: The Guardian-ը նկատել է, որ լրատվամիջոցները հայտնում են ևս երեք զոհի մասին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է մեկ քաղաքացիական անձ և այրվել քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի շուրջ 1280 մարդկային կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 միավոր զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]