Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

 Բելառուսը հոկտեմբերի 1-ից նվազեցնում Է նավթի եւ նավթամթերքների արտահանական մաքսատուրքերը

 Բելառուսը հոկտեմբերի 1-ից նվազեցնում Է նավթի եւ նավթամթերքների արտահանական մաքսատուրքերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը հոկտեմբերի 1-ից նվազեցնում Է նավթի եւ նավթամթերքների արտահանական մաքսատուրքերը, որոնք դուրս են բերվում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածության սահմաններից: Դա նախատեսված Է Նախարարների խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 567 որոշմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ազգային իրավական ինտերնետ-պորտալին:

Նավթահումքի արտահանական մաքսատուրքի դրույքաչափը 1 տոննայի համար կկազմի 45,4 դոլար (ավելի վաղ՝ 47,5 դոլար): Ուղղաթորված բենզինի մաքսատուրքը սահմանված Է 1 տոննայի համար 24,9 դոլար (ավելի վաղ՝ 26,1 դոլար):

Ապրանքային բենզինների, թեթեւ եւ միջին թորվածքների համար այն կկազմի 13,6 դոլար՝ 1 տոննայի համար (ավելի վաղ՝ 14,2 դոլար), նույնպիսի մաքսատուրք Է սահմանված դիզելային վառելիքի, բենզոլի, տոլուոլի, քսիլոլների, քսայուղերի եւ մյուս յուղերի համար: Ավելի վաղ արտահանական մաքսատուրքերի դրույքաչափերը նավթահումքի եւ ապրանքների առանձին կատեգորիաների համար, որոնք մշակվում են նավթից, փոխվել են սեպտեմբերի 1-ից: Այն ժամանակ դրանք բարձր են եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]